Նախորդ հինգշաբթի «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում գիտական լսումները անց են կացվել լեփ-լեցուն դահլիճում։ Զեկուցողը ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ Հարություն Մանգոյանն էր, թեման՝ «Ստացիոնար վարակների հակաբակտերիալ թերապիայի նոր լուծումներ»։
Առհասարակ, հակաբիոտիկների ոչ ճիշտ և ոչ նպատակային կիրառման, դրանց չարաշահման խնդիրների մասին պարբերաբար մասնագետները ահազանգում են։ Այս համատեքստում զեկույցի թեման բավականին արդիական էր նաև մասնագիտական հանրության շրջանում, թերեւս դրանով էր պայմանավորված գիտական լսման ժամանակ ծավալված բուռն քննարկումները եւ հարցուպատասխանը։
Հարություն Մանգոյանը բավականին մանրամասն խոսեց հակաբիոտիկների կիրառման մասին, շեշտեց առկա խնդիրներ՝ առաջարկելով լուծումներ, ներկայացրեց վիճակագրություն և գործելակարգերը, թե կոնկրետ բժշկության տարբեր ոլորտներում դրանք ինչպես են կիրառում։
Բանախոսն առաջարկում է հակաբիոտիկներ նշանակել շատ ավելի զգույշ և խիստ ցուցումների դեպքում, իսկ ստացիոնար պացիենտների դեպքում դրանց նշանակումը պետք է հիմնված լինի միկրոբիոլոգիական հետազոտությունների վրա։ Նա կարեւորեց ներքին գործելակարգերի առկայությունը, կլինիկական ֆարմակոլոգի մասնակցությունը եւ կոնկրետ «չեկ լիստերի» անցկացումը հակաբակտերիալ թերապիա նշանակելիս։
Հարություն Մանգոյանը նշեց, որ ոչ բոլոր դեպքերում հակաբակտերիալ բուժումն ունի իր էֆֆեկտիվությունը, և որոշ նախավիրահատական պատրաստություններ թույլ են տալիս պացիենտին ընդհանրապես չնշանակել հակաբիոտիկ։ Նա նաև անդրադարձավ պլանային վիրահատություններին՝ շեշտելով, որ ճիշտ ընտրված հակաբակտերիալ թերապիան թույլ է տալիս նվազագույնի հասցնել հակաբիոտիկի կիրառումը։
Գործընկերները բազում հարցեր ուղղեցին բժիշկ Մանգոյանին, որոնք վերաբերում էինք բժշկության տարբեր ճյուղերում հակաբիոտիկների կիրառմանը, կոնկրետ միջամտություններում դրանց թույլատրելիության չափին
.png)